Ինչպես հաղորդում է besiktas-international.com-ը, Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերն ակումբին կարժենա երեք միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է 4,5 տարի ժամկետով: Նշվում է, որ բուժզննումից գրեթե անմիջապես հետո ֆուտբոլիստը վարձակալության կտրվի «Ռայո Վալեկանոյին», որը հայազգի խաղացողով ավելի վաղ էր հետաքրքրված: Պատճառը Օզբիլիսի խաղային պրակտիկայի բացակայությունն է: Մեր ֆուտբոլիստը «Բեշիկթաշում» դիտվում է որպես Գյոկհան Թերեի հնարավոր փոխարինող, ով մրցաշրջանի ավարտին լքելու է ակումբը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ